ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Եթե ընտրել եք խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից

Եթե ընտրել եք խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից
16.03.2025 | 11:18

Մեծ մասը սպասում է ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ, այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է: Յուրաքանչյուրիս գիտակցությունն է թելադրում մեր իրականությունը: Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից:

Եթե ընտրեք ձեզ մատուցված կեղծիքը մերժելու, չհնազանդվելու և ճշմարտության ճանապարհը, հենց ինքներդ եք դառնալու այդ փոփոխությունը, որն էլ հանրության մեջ հանրագումարային առումով հենց այդ փրկիչն է:

Ավելի տեխնիկական. հայ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնելու ներկայի գործընթացնորի վերաբերյալ: Նրանք, որ առաջնորդել են պատրաստվում ներկայի բարդ պայմաններում, պարտավորություն ունեն մարդկանց համար ստեղծելու վիճակ, որով նրանք հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնելու: Իսկ սա տեղի է ունենալու միմիայն փողոցում՝ հստակ և տեսանելի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ